image
Հրատապ լուրեր:

Վերջին օրերի իրադարձությունները կրկին անգամ ապացուցեցին, որ մենք, հայերս, իրականում թասիբով ու պատվով ժողովուրդ ենք

Վերջին օրերի իրադարձությունները կրկին անգամ ապացուցեցին, որ մենք, հայերս, իրականում թասիբով ու պատվով ժողովուրդ ենք

Արսեն Առաքելյան. դիվանագետ

 

Վերջին օրերի իրադարձությունները կրկին անգամ ապացուցեցին, որ մենք, հայերս, իրականում թասիբով ու պատվով ժողովուրդ ենք, որ կարողանում ենք տագնապի դեպքում ոչ թե ընկնել սրա-նրա քողի տակ և օգնություն մուրալ աշխարհից, այլ մեկ բռունցք դառնալ և հարվածել մեզ սպառնացող ցանկացած վտանգին: Ապացուցեցինք, որ առաջին հերթին հայրենասիրությունը դա խիզախությունն ու վճռականությունն է, կրթվածությունն ու բանիմացությունը, գթասրտությունն ու բերկրանքը, այլ ոչ գողական արժեքները, չինովնիկական գոռոզությունը, կաշառակերությունը ու նյութապաշտությունը, հարստանալու ու հարստահարելու մշտական տենչը: Ու որպեսզի ապրելու իրավունք վաստակենք այս աշխարհում, պետք է մոռանանք միայն սեփական շահ հետապնդելու, միայն սեփական բարեկեցությունն ապահովելու մոլուցքը, այլ ուժ գտնենք դիմացինի հետ կիսել սեփական կարողությունները, հարգել կողքին կանգնողին, նրա հույզերն ու իղձերը, նրա կարծիքն ու ցանկությունները, որպեսզի դառնանք հասուն և ամենակարևորը՝ առողջ հասարակություն: Միայն առողջ հասարակությունն ի վիճակի է կառուցել կայուն ու հզոր հայրենիք, ունենալ ուժեղ տնտեսություն և, որպես արդյունք՝ անպարտ բանակ: Ապրեն մեր երեխեքը, կեցցեն մեր հերոսները, մեր բանակը, մեր բոլոր հայրենակիցները, ընկերները, բարեկամները: Հիմա եկել է ժամանակը միասին հանդես գալու ոչ թե ինչ-որ բանի դեմ, այլ միավորվել արարելու, երկիրը շենացնելու շուրջ: Աստված մեզ օգնական: