«Թուֆենկյան» հիմնադրամի նախագահ Ջեյմս Թուֆենկյանը հիմնադրամի կայքում տեղեկացնում է, որ այսուհետև հիմնադրամը նոր գործադիր տնօրեն ունի՝ Րաֆֆի Դուդաքլյանը, որ Լիբանանում ծնված, մեծացած, ԱՄՆ-ում և Կանադայում ակտիվ գործունեություն և փորձառություն ունեցած գործիչ է:
Րաֆֆի Դուդաքլյանը գործելու է Երևանում և ղեկավարելու է «Թուֆենկյանի» Հայաստանի և Արցախի գործերը: Նա հուլիսից ընկերությունում աշխատանքի է անցնելու լրիվ դրույքով, այժմ նա աշխատելու է կես դրույքով:
Նշենք, որ Րաֆֆի Դուդաքլյանն այդ աշխատանքում փոխարինելու է Անդրանիկ Գասպարյանին, որը մնալու է հիմնադրամի խորհրդի կազմում և տնօրինելու է հիմնադրամի զարգացման, դրամահավաքի և հատուկ նախագծերի բաժինը: