image

Նախագահութիւնը ՀՀ–էն անցած է Պելառուսին. 2025-ը ԵԱՏՄ-ի համար նշանակալի պիտի ըլլայ. Լուքաշենքօ

Նախագահութիւնը ՀՀ–էն անցած է Պելառուսին. 2025-ը ԵԱՏՄ-ի համար նշանակալի պիտի ըլլայ. Լուքաշենքօ

Միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման ավարտը և ԵԱՏՄ-ում առանցքային ապրանքների համար շուկաների ինդիկատորների սեփական բորսային համակարգի ստեղծումը 2025 թվականին ԵԱՏՄ-ում Բելառուսի նախագահության հիմնական առաջնահերթություններն են:

Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որպես Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ, հայտարարել է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձում:

«2025 թվականը Եվրասիական տնտեսական միության համար նշանակալի տարի կլինի», - խոստացել է նա:

Լուկաշենկոնկոչ է արել համատեղ ջանքերը կենտրոնացնել ԵԱՏՄ անդամ պետությունների տեխնոլոգիական ներուժի զարգացման, տնտեսության բոլոր ոլորտներում կոոպերացիոն փոխգործակցության ընդհանուր տարածքի ձևավորման վրա՝ այդ նպատակով ակտիվացնելով տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, էլեկտրատրանսպորտի, միկրոէլեկտրոնիկայի, ռոբոտաշինության և համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացումը:

Միության պարենային անվտանգության բարձրացման համար առաջարկվում է ջանքերը կենտրոնացնել սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման, տոհմային գյուղատնտեսական կենդանիների գենետիկական ներուժի բարձրացման վրա:

«Հատկապես կարևոր է բեռների անարգել առաքման նոր լոգիստիկ շղթաների ստեղծումը և գործողների կատարելագործումը, ԵԱՏՄ անդամ պետություններին կապող անխափան և անվտանգ միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը», - նշել է Լուկաշենկոն:

Նա ուշադրություն է հրավիրել տնտեսական գործունեության իրականացման պայմանների հավասարեցման, միության ներքին տարածքում ընդհանուր և թափանցիկ մրցակցային միջավայրի ստեղծման ուղղությամբ հետագա նպատակային աշխատանքի անհրաժեշտության վրա։ Լուկաշենկոն առանցքային է համարել ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման ավարտումը, ներքին շուկա ներմուծվող ապրանքների մուտքի վերահսկելի պայմանների ստեղծումը, ապրանքների մաքսային արժեքի որոշման ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետ կիրառման շարունակությունը:

Բելառուսի նախագահը կարևոր է համարել նաև թվային փոխակերպման ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցության ակտիվացումը:

«Անդամ պետությունների փոխգործակցությունն իրենց կանոնադրական նպատակներով և գաղափարախոսությամբ հարազատ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ, ինչպես նաև ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետության ինստիտուտի շրջանակներում գործընկերության զարգացումը միության տնտեսական ներուժի ամրապնդման կարևոր գործոն է», - նշել է նա:

Լուկաշենկոյի խոսքով` պետք է հատուկ ուշադրություն դարձվի ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի ինտեգրացիոն ներուժի համադրման գործնական ասպեկտներին, ԱՍԵԱՆ-ի մասնակից պետությունների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Ոչ պակաս կարևոր է համատեղ աշխատանքը, որն ուղղված է ինտեգրման հումանիտար ոլորտների խնդիրները լուծելուն։

Նա կարևորելէ անդամ երկրների ավանդական արժեքների, ժողովուրդների պատմական և մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի հիման վրա ընդհանուր տեղեկատվական տարածքի ձևավորման միասնական մոտեցման մշակումը: