AMAA-ի առաքելությունը Հայաստանում շարունակում է իր ազդեցիկ փոփոխությունները բերել:
Անցած տարի, առավել քան երբեւէ, ականատեսը եղանք մարդկային կյանքի հզոր փոխակերպումների։
Ճանապարհը հարթ չէր, ոչ էլ՝ կանխավ մտածված։ Մենք երբեք մարդկանց չենք ասում, թե ինչու ենք անում այն, ինչ՝ անում ենք, բայց նրանք կարծես զգում են, որ մենք տարբերվում ենք: Կարծում եմ, որ մեր արժեքներն այնքան խորն են արմատացած անձնակազմի անդամների մեջ, որ ամենօրյա շփումների ընթացքում շահառուները տեսնում են, որ մենք այստեղ չենք՝ պարզապես օգնություն առաջարկելու համար: Մենք այստեղ ենք՝ մարդկանց հետ կիսելու մեր մի մասնիկը։
Գիտենք, թե ինչպես է hայրենիքը շարունակում տառապել իր անցյալի սպիներից, եւ երբեմն թվում է, թե պատնեշի ենք բախվել՝ փորձելով փոփոխություններ բերել, որոնք, կարծում ենք, անհրաժեշտ են։ Մարտահրավերը չափազանց մեծ է, եւ ընթացքում վերքեր ու հարվածներ ենք ստանում՝ մոտենալով հանձնվելու ճանապարհին: Հետո գիտակցում ենք, որ մինչ փորձում ենք փոփոխություն բերել, փոխվում ենք նաեւ մենք. այլ կերպ ենք մտածում, վերանայում ենք մեր մոտեցումները եւ փորձում ենք այնպիսի լուծում գտնել, որը պատիվ կբերի Աստծուն ու մեր ազգին։
Շնորհակալ ենք՝ մեզ այս ճամփորդության մեջ ուղեկցելու համար։
Արեն Դեյիրմենջյան AMAA Հայաստանի տնօրեն