image

Թեհրանի մէջ. Թուրքիոյ դեսպանը Արտաքին Գործոց նախարարութիւն կանչուած է

Թեհրանի մէջ. Թուրքիոյ դեսպանը Արտաքին Գործոց նախարարութիւն կանչուած է

Թուրքիայի դեսպան Հիջաբի Քըրլանգըչ կանչվել է Իրանի ԱԳՆ` Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքների պատճառով: Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը:

Ֆիդանն Al Jazeera-ին հարցազրույցում Իրանից պահանջել էր փոխել տարածաշրջանային քաղաքականությունը՝ ընդգծելով, որ «եթե Իրանը չի ցանկանում, որ մարդիկ քարեր նետեն իր վրա, ինքն էլ պետք է դրանք ուրիշների վրա չնետի»:

Իրանի ԱԳՆ-ի Միջերկրական տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենը, դիմելով թուրք դիվանագետին, ընդգծել է.«Հաշվի առնելով մեր երկրների ընդհանուր շահերը և տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը՝ անհրաժեշտ է խուսափել անհիմն հայտարարություններից և անիրատեսական վերլուծություններից, որոնք կարող են հանգեցնել երկկողմ հարաբերություններում տարաձայնությունների և լարվածության»։