image
Հրատապ լուրեր:

Սուրիոյ նախագահը Թրամփի հետ քննարկած է Դամասկոսի նկատմամբ մնացած պատժամիջոցներու չեղարկումը

Սուրիոյ նախագահը Թրամփի հետ քննարկած է Դամասկոսի նկատմամբ մնացած պատժամիջոցներու չեղարկումը

Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ աշ-Շարաան ընդգծել է Սիրիային միջազգային աջակցությունը շարունակելու կարևորությունը վերակառուցման և վերականգնման փուլում՝ հավելելով, որ մնացած պատժամիջոցների վերացումը կարևոր քայլ է Սիրիայի տնտեսության վերականգնման և քաղաքացիների կենսապայմանների բարելավման համար։

Նա նաև ընդգծել է, որ պատժամիջոցների վերացումը կխրախուսի ներդրումները և կստեղծի նպաստավոր միջավայր տնտեսական և զարգացման նախագծերի համար։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում անվտանգության զարգացումներին և տարածաշրջանային լարվածությունից բխող մարտահրավերներին։ Նախագահ աշ-Շարաան ընդգծել է ճգնաժամերը հաղթահարելու համար դիվանագիտական ​​լուծումներին և երկխոսությանը առաջնահերթություն տալու կարևորությունը, որով կամրապնդվի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։

ԱՄՆ նախագահ Թրամփը ընդգծել է կայունության պահպանման և Սիրիայում վերականգնման ու վերակառուցման ջանքերին աջակցելու կարևորությունը։

Կողմերը համաձայնել են շարունակել շփումն ու համակարգումն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։