image

Սուրեն Սերայդարյան. Ժամանակն է սահմանել մեր կորուստները և ընդգծել ընդհանուր նպատակները

Սուրեն Սերայդարյան. Ժամանակն է սահմանել մեր կորուստները և ընդգծել ընդհանուր նպատակները

«Արևմտահայոց ազգային համագումարի» նախագահ Սուրեն Սերայդարյանի ելույթը՝ Բեռլինում ընթացող UNITED in RIGHTS Փոքր Ասիայի ժողովուրդների միավորման առաջին համագումարին


«Հարգելի գործընկերներ,

Մեծ պատիվ ունեմ ողջունել ձեզ  Փոքր Ասիայի ժողովուրդների կոնֆերանսում՝ «Արևմտահայոց Ազգային Համագումար»-ի  անունից:

Միջոցառումը նախաձեռնելու համար մենք ընտրեցինք հատկապես այս օրը՝ Հրանտ Դինքի՝ մեզ ուղղված ժառանգության և ուղերձի առիթով, որը ամփոփված է մեկ նախադասությամբ՝ Արդարադատության՝ հաշտության, ճշմարտության, երկխոսության և ժողովրդավարության միջոցով:

Հայերը, հույները, ասորիները, քրդերը և Փոքր Ասիայի ողջ բնակչությունը վերջին հարյուրամյակի ընթացքում ապրեցին մի ընդհանուր ողբերգություն: Դրա արդյունքում որոշները կորցրին այն ամենն ինչ ունեին՝ ներառյալ իրենց կյանքը, ունեցվածքը և մշակութային ժառանգությունը, մինչդեռ որոշներն էլ դարձան մեծ աշխարհագրական տարածքի բնակիչներ, որը նախկինում հայտնի էր որպես Փոքր Ասիա: Եվ այսօր, մենք բոլորս տեսնում ենք, որ այն ինչ տեղի ունեցավ ոչ մուսուլմանների հետ 19-րդ և 20-րդ դարերում, կարող է տեղի ունենալ նաև այսօր՝ ոչ թուրք ժողովուրդների հետ:

Հայկական ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Փարիզում՝ Արևմտահայոց Ազգային Համագումարի 4-րդ ազգային կոնգրեսը հայտարարեց, որ հայերի  կորուստը նաև մյուսների՛ երկրի կորուստն էր և ընդգծեց, որ Փոքր Ասիան, որը հազարավոր տարիներ համարվել է հայերի բնակավայրը, բնակավայր է նաև տասնյակ էթնիկ ազգերի համար: Չստանալով ոչ մի արձագանք Արևմտահայերի Ազգային Համագումարի 4-րդ կոնգրեսի հայտարարության առթիվ՝ ուղղված թուրք ժողովրդին և կառավարությանը և, գիտակցելով, որ այդպես էլ չստեղծվեցին Թուրքիայի կառավարությանն ուղղված ուղղիչ միջոցներ՝ մենք որոշեցինք այսպիսի ձևաչափով երկխոսություն  և ընդհանուր գործողություն սկսել՝ հասարակության բոլոր խավերի, այդ թվում՝ Փոքր Ասիայի ներկայացուցիչների հետ, ովքեր ապրում եւ հալածանքի մեջ են գտնվում Թուրքիայի սահմաններում:

Այս ծրագիրն իրականացնելու համար, 2016 թվականի ապրիլին ԱԱՀ-ի ազգային խորհուրդը կազմեց հատուկ հանձնաժողով և իր գլխավոր քարտուղարին՝ պարոն Սևակ Արծրունուն, նշանակեց որպես Փոքր Ասիայի մարդկային երկխոսության ծրագրի համակարգող:

Սիրելի գործընկերներ, թուրք ազգայնականները, կրելու լինեն օսմանյան, իսլամական թե իթթիհատական կամ էլ քեմալական դրոշներ, բոլորն էլ աշխատել են Փոքր Ասիան թուրքական ազգի «սիրտը» փոխակերպելու նախագծի իրականացման վրա: Այսկերպ նրանք օգտագործեցին մեզ, բաժանեցին մեզ՝ ապատեղեկատվության և մանիպուլյացիայի միջոցով՝ օգտագործելով ազգայնական, կրոնական և էթնիկ պատրվակներ: Այս պատճառով է, որ մենք՝  Փոքր Ասիայի բնակիչներս, դարեր շարունակ ապրել ենք միմյանցից անջատ, որը լավագույնս նկարագրված է Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդներ, երկու հեռավոր հարևաններ» գրքում:

Այժմ մենք միավորված ենք, բայց ոչ ընդդեմ թուրք ժողովրդի և, ընդհանուր առմամբ, ոչ էլ ընդդեմ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի: Մենք միավորվում ենք՝ մի կողմ թողնելով տարաձայնությունները, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր ընդհանուր շահերը, պահպանելով այն ամենը, ինչ միավորում է մեզ: Միավորվել մեր երկրի և այն ընդհանուր արժեքների համար, որոնք մենք կիսում ենք արդեն դարեր շարունակ:

Մենք բոլորս էլ մեծ կորուսներ ենք ունեցել և  բոլորս էլ պայքարել ենք մեր իրավունքների համար: Այժմ ժամանակն է ստեղծել մի ընդհանուր պատկեր՝ մեր ընդհանուր գործի համար: Ժամանակն է սահմանել մեր կորուստները, մեր պահանջները, մեր օրինական իրավունքներն ու ընդգծել ընդհանուր նպատակները՝ արդարության և խաղաղության հասնելու համար:

Ահա այն ամենը, ինչ այսօր կանեն շատ փորձագետներ և մասնագետներ՝ համաժողովի երեք վահանակների ընթացքում:

Վաղը մենք կփորձենք մեկնարկել համատեղ նախաձեռնություն: Դա կլինի մի ամբողջություն, որը կհանգեցնի ներդաշնակության՝ ուղղված այն երազանքին, որով մեզ ոգեշնչում էր Հրանտ Դինքը: Վաղը մենք կփորձենք առաջ շարժվել մեր միության, ճշմարտության, ժողովրդավարության, խաղաղության և ներդաշնակ համակեցության արահետով:

Արևմտահայերի Ազգային համագումարը ողջունում է այն բոլոր անհատներին և կազակերպություններին, ովքեր միացել են մեր այս ֆանտաստիկ ճանապարհորդությանը, և ամենից առավել ես ցանկանում եմ շնորհակալութուն հայտնել տիկին Տեսսա Հոֆմանին,  պարոններ Սաիթ Չեթինօղլուին,  Սալիմ Տումա Կակոյին, Ռեչեփ Մարասլիին, ովքեր աջակցեցին այս հանդիպման իրականացման հարցում:

Կցանկանայի ողջունել նաև HDP-ի պաշտոնական ներկայացուցիչ Թուղբա Հեզերին, Հայաստանի խորհրդարանի պաշտոնական ներկայացուցչին՝ Շիրակ Թորոսյանին և Լիբանանի Խորհրդարանի պատգամավոր  Շանթ Չինչինյանին: Նրանց նեկայությունն այս միջոցառմանը կլինի ոգեշնչման և հույսի աղբյուր՝ երկխոսության և ժողովրդավարության համար»:


28.01.2017/Բեռլին