image

Ստեփանավանում Քարահունջ կբացվի

Ստեփանավանում Քարահունջ կբացվի

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում վաղը կբացվի «Քարահունջ» սրճարան-գրախանութը: Նախաձեռնության հեղինակը Khorozyan International ընկերությունն է, որը Ստեփանավանն ընտրել է` այն զարգացման գոտի և զբոսաշրջային գրավիչ վայր դարձնելու համար: «Սրճարան և ավելի սկզբունքով գործող կենտրոնը դառնալու է Հայաստանի այցեքարտը` Երևանից  131 կմ և Վրաստանից 15 կմ հեռավորության վրա գտնվող այս վայրում»,-հայտնում են ընկերությունից: 

Սրճարան-գրախանութում ներկայացվող գրքերը, ուտեստները, ըմպելիքները, միջոցառումները, հանդիպումները ի ցույց են դնելու Հայաստանի կենցաղը, մշակույթը, պատմությունն ու ներկան, նշում են նախաձեռնության հեղինակները: 

«Քարահունջ սրճարան-գրախանութը  գործելու է Ստեփանավանի Սոս Սարգսյան-64 հասցեում,  ներքին ձևավորման համար ընտրվել է հայկական ինքնատիպ բովանդակություն: