tert.am-ի փոխանցմամբ` Ազատության հրապարակում քիչ առաջ սահմանային լարվածությամբ մտահոգ երիտասարդները հավաքվել էին՝ քննարկելու հայկական դիրքեր բարձրանալու և սահմանամերձ գյուղերի բնակիչներին օգնելու հարցերը:
Ինչպես տեղեկանում ենք կայքից, «Շտապ հավաք» նախաձեռնության անդամ Հայկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այսօրվա հավաքի նպատակը հայոց բանակին, սահմանամերձ գյուղերի բնակիչներին աջակցելու տարբերակները քննարկելն է:
Վերջինիս խոսքով՝ իրենք նախաձեռնության անդամներով հոկտեմբերի 1-ին մեկնելու են սահմանամերձ գյուղեր տեղեկանալու, թե ինչ խնդիրներ, կարիքներ ունեն բնակիչները և հետ վերադառնալուն պես դիմելու են ՀՀ պաշտպանության նախարարություն՝ դրանց լուծում տալու խնդրանքով:
մանրամասները` կայքում