Քննարկում կայ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ, քանի մը փուլ աշխատեր ենք, բայց դեռ վերջնական արդիւնքի չենք հասած, կայ թեմայ, որ եկէք պայմանաւորուինք, որ իրար տեղանուններուն պիտի վերաբերինք ըստ ինքնիշխան երկիրներու՝ ՄԱԿ-ի աշխարհագրական գրանցամատեանին մէջ ներկայացուած տեղանուններու ցանկի, այս մասին Հանրային հեռուստաընկերութեան եթերին ըսած է Նիկոլ Փաշինեանը։
«Իրենց մամուլը գրում է Բասարգեչարի էսինչ շրջանի․․․ երբ ես կարդում եմ դա, չափազանց տհաճ է, իմ մօտ հարց է առաջանում, որ միմեանց ինքնիշխանութիւնը ճանաչել ենք, ՀՀ-ի տարածքում էս ի՞նչ Բասարգեչար է, իրենք էլ կը պատասխանեն՝ բա դուք էս քաղաքին ինչի՞ էք այսպէս ասում։
Ընդունել ենք միմեանց տարածքային ամբողջականութիւնը, պէտք է իրար հանգիստ թողնենք, կողմերից ամէն մէկը կարող է ասել՝ մենք հանգիստ ենք թողնում, իրենք հանգիստ չեն թողնում, մէկ էլ մի օր ասում են Կառավարութեան այսինչ որոշման մէջ գրած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն, կամ գրած է էսինչ տեղանունը էսպէս, բա սա տարածքային հա՞րց է, թէ ոչ, հիմա մենք խաղաղաութի՞ւն ենք, թէ ոչ»,-ըսած է Փաշինեանը։