image

Պատասխանատուն միայն երկրի նախագահը չէ. Արցախի ԱԺ-ի խօսնակ

Պատասխանատուն միայն երկրի նախագահը չէ. Արցախի ԱԺ-ի խօսնակ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեան ուղերձ յղած է, որուն մէջ կ'ըսուի․

«Սիրելի հայրենակիցներ,

Արցախի Հանրապետութեանը վերաբերող սկզբունքային բոլոր հարցերը որոշւում են Արցախի Հանրապետութեան Անվտանգութեան խորհրդում:

Այնպէս չէ, որ ստեղծուած իրավիճակում պատասխանատուն միայն երկրի նախագահն է, ով միաժամանակ նաեւ Անվտանգութեան խորհրդի նախագահն է, կամ Անվտանգութեան խորհրդի քարտուղարը, պատասխանատու են Անվտանգութեան խորհրդի բոլոր անդամները:

Իրավիճակի ճշգրիտ վերլուծութեան հնարաւորութիւն ունենք բոլորս եւ եթէ Անվտանգութեան խորհրդում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն, առաջ չենք շարժւում: Ինչպէս նաեւ, եթէ Անվտանգութեան խորհրդում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն ԱԽ-ի կայացրած որոշումներին, կարող են դուրս գալ Անվտանգութեան խորհրդի կազմից: Բարեբախտաբար, այդպէս չէր մինչեւ գազատարի պայթեցումը եւ այդպէս չէ նաեւ հիմա:

Արցախը կանգնած էր լոկալ պատերազմական գործողութիւնների առջեւ, եւ մենք ոչ միայն ուժային, այլեւ իմաստուն դիւանագիտութեամբ պէտք է աշխատենք բոլորի հետ (ՀՀ գործընկերներ, ՌԴ խաղաղապահ ուժեր եւ այլ կառոյցնէր): Հեշտ է մեղքը բարդել մէկ անձի վրայ եւ նրան դարձնել քաւութեան նոխազ: Պատեհ առիթ չէ դրան անդրադառնալը:

Ընդհանրապէս խաղաղապահների առաքելութիւնը բարի կամքի դրսեւորումն է պատերազմող կողմերի միջեւ` զերծ պահելու նոր պատերազմների ծագումից: Բայց աշխարհը սրընթաց փոփոխութիւնների է ենթարկւում, ալեկոծւում է հին աշխարհակարգը, եւ մեր աչքի առջեւ նոր աշխարհակարգ է ձեւաւորւում:

Ու եթէ ԱՀ ԱԺ խմբակցութիւնները` անկախ քաղաքական հայեացքներից, եւ ԱԽ բոլոր անդամները ճիշդ համադրում չանեն, մնալու ենք հին աշխարհակարգի փլատակների տակ:

Արցախի Հանրապետութեան Անվտանգութեան խորհրդի վերջին նիստերը եւ Արցախի Հանրապետութեան Նախագահ, Անվտանգութեան խորհրդի նախագահի վերջին հանդիպումը Ազգային ժողովում յոյս է ներշնչում, որ մենք ճիշդ ուղու վրայ ենք:

Տայ Աստուած` այդպէս շարունակուի»: