image

Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ը՝ հայկական կոնյակի շնորհանդեսին

Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ը՝ հայկական կոնյակի շնորհանդեսին

Մոնտե-Կառլոյի «Էրմիտաժ» հյուրանոցում կայացել է «Jardins d’Arménie» թագավորական կոնյակի շնորհանդեսը, որին ներկա է եղել Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ը։  Ըստ Մոնակոյի մամուլի, ներկա են եղել նաեւ բազմաթիվ բարձրաշխարհիկ հյուրեր, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, որոնք մասնակցել են  հայկական ժողովրդական պարերով  եւ արվեստի գործերի ցուցահանդեսով ուղեկցված միջոցառմանը։ Ցուցահանդէսը կազմակերպել էր Galerie Angelina-ն՝ Հայաստանի նկարիչների միության հետ համատեղ։ 

Jardins d'Arménie թագավորական կոնյակը պատրաստվում է Հայաստանի երեք շրջաններում աճեցված «Ոսկեհատ» խաղողից եւ յուրահատուկ հասունացման գործընթաց է անցնում: Այն սկզբում հասունացվում է կաղնե տակառներում, որոնք հաղորդում են շոկոլադի եւ վանիլի նոտաներ, ապա տեղափոխվում է ծիրանի փայտե տակառներ՝ մրգային եւ ընկույզային շերտեր ստեղծելու համար՝ նախքան կաղնե տակառներում վերջնական մշակումը: Արդյունքը նրբագեղ ոգելից խմիչքն է՝ բուրավետ խորությամբ եւ երկարատեւ հետհամով։ 

Ապրանքանիշը նաեւ ներկայացնում է երկու նորարարություն՝ արտոնագրին սպասող հերմետիկ կափարիչ, որը պաշտպանում է բույրերը նկուղից մինչեւ բաժակ եւ հատուկ նախագծված համտեսի բաժակների հավաքածու, որը ներառված է յուրաքանչյուր շշի մեջ:

 

Ներկաները նշել են, որ հայկական այս նոր կոնյակը սնվում է հայկական կոնյակագործության ավանդույթներից՝ միավորվելով նորարարության հետ։ 

Կոնյակի հիմնադիրը SPS Cigaronne-ի եւ Newline Brands Global LLC-ի հիմնադիր Սիմոն Պողոսյանն է, որն այսօր իր գործը փոխանցվել է որդուն՝ 27-ամյա Արմեն Պողոսյանին: 

 

Մոնակոյի մամուլը նշում է, որ հայկական թագավորական կոնյակի՝ Եւրոպայի բարձրաշխարհիկ շուկա Մոնակոյի միջոցով մուտք գործելը պատահական չէ․ Մոնակոն խորհրդանշում է իշխանություն, որը վաղուց կապված է նրբագեղության եւ միջազգային կապերի հետ, ապահովում է մի հարթակ, որտեղ մշակութային ժառանգությունը եւ ժամանակակից շքեղությունը  հաջողությամբ հատվում են: