image

Մարգրիտ և Գուրգեն Ասատուրյանները 1 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար են կտակել Ճեմարանին

Մարգրիտ և Գուրգեն Ասատուրյանները 1 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար են կտակել Ճեմարանին

Բեյրութի Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանյան ճեմարանի տնօրինությունից տեղեկանում ենք, որ քույր ու եղբայր հանգուցյալ Մարգրիտ եւ Գուրգեն Ասատուրյանները Համազգայինի Ճեմարանին մեկ միլիոն երկու հարյուր իննսունինը հազար եւ քառասուն ամերիկյան դոլար են կտակել: Ճեմարանի տնօրինությունն իր երախտագիտությունն է հայտնել նման խոշոր նվիրատվության համար՝ շնորհակալություն հայտնելով նաև կտակի իրագործմանը օժանդակած բոլոր մարդկանց: 

Մարգրիտ Ասատուրյանը ծնվել է Պոլսում 1923 թուականին, իսկ եղբայրը` Գուրգեն Ասատուրյանը, կրկին Պոլսում՝ 1924-ին: Ասատուրյան ընտանիքը, թուրքական խժդժություններից փախուստ տալով՝ ապաստանել է նախ Հայաստանում, ապա տեղափոխվել Իրան` Թեհրան: Հետագայում Գուրգեն Ասատուրյանը տեղափոխվել է ԱՄՆ,  հայկական ու ամերիկյան կյանքում զբաղեցրել կարևոր պաշտոններ: Նրանք մահացել են նույն տարին՝ 2011-ին: