image

Մահացել է ազգային պայքարի երգիչը՝ անզուգական երգիչ Սահակ Սահակյանը

Մահացել է ազգային պայքարի երգիչը՝ անզուգական երգիչ Սահակ Սահակյանը

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո՝ 73 տարեկանում, մահացել է հայ անվանի երգիչ, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։

Մահվան լուրը հայտնել են հարազատները: Սահակ Սահակյանի երգերով սերունդներ են մեծացել, նրան համարում են ազգային պայքարի երգիչը, մարդ, որ ամբողջ կյանքը նվիրել է հայկականը, ազգայինը, ոգեղենը պրպտելու, պահպանելու, փոխանցելու ու հավերժացնելու գործին։

Երգիչը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու, եղել է  Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ, որի երգերի ներքո կամավորական ջոկատները մեկնել են ռազմադաշտ և միշտ բարձր պահել իրենց ոգին: Հայ երգի վարպետի մահը սգում են բազմահազար հայեր՝ Հայաստանում և Սփյուռքում՝ ափսոսալով, որ երգիչը կյանքից հեռացել է հայ ժողովրի համար օրհասական այս օրերին: