image

Լիբանանյան կազմակերպությունն աջակցում է Հայաստանի Արեւ-երեխաներին

Լիբանանյան կազմակերպությունն աջակցում է Հայաստանի Արեւ-երեխաներին

Երեւանի «Արեւ-Երեխաներ» հասարակական կազմակերպության կենտրոնում հյուրընկալվել էին Արեւ երեխաների բարեկամները՝ «YOU ARE MY SUNSHINE» (YAMS)  հասարակական կազմակերպության հիմնադիր Ալինա Դաքեսյանն ու ու Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի մենեջմենթի գծով փոխտնօրեն Գայանե Ասլանյանը, տեղեկանում ենք «Արեւ-Երեխաներ» կենտրոնից, որ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանը, բուժման որակի բարձրացմանը, նրանց ընդհանուր կարիքների բավարարմանը նպաստող կազմակերպություն է: 

YAMS-ը Լիբանանում գործող բարեսիրական կազմակերպություն է, որի նպատակն է օգնել Լիբանանի եւ Հայաստանի անապահով երեխաներին՝ նրանց համար պատրաստելով  «Bestie» արջուկներ։ 

Մարտի 21-ին ընդառաջ արեւներին փոխանցվեց «YOU ARE MY SUNSHINE» կենտրոնի կողմից պատրաստված ձեռագործ «Bestie» արջուկներ։