Նոյեմբերի 26-ին վրաց-թուրքական սահմանին (Ախալցխա-Վալե ճանապարհահատվածում, Սամցխե-Ջավախք), ձերբակալվել է 11 մարդ, որոնք եղել են Թուրքիայի և Բանգլադեշի քաղաքացի: Նրանք փորձել են անօրինականորեն հատել պետական սահմանը: javakhkmedia-ն, հաղորդելով լուրը, հիշեցնում է, որ տեղի բնակչությունն արդեն երկար ժամանակ է, ինչ բարձրացնում է թուրք-վրացական սահմանի անպաշտպան լինելու հարցը: Աշխարհում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Վրաստանի իշխանությունները վերջապես երկար սպասված որոշում են ընդունել պետական սահմանի վերահսկողությունն ուժեղացնելու մասին, տեղեկացնում է կայքը: