Հիշատակներ. Ադիս Հարմանդյանի այցը՝ հայկական վարժարան

Հիշատակներ. Ադիս Հարմանդյանի այցը՝ հայկական վարժարան

Սեպտեմբերի 1-ին  կյանքից հեռացած սփյուռքահայ հայտնի երգիչ Ադիս Հարմանդյանը հաճախ էր այցելում սփյուռքի տարբեր գաղթօջախներ, ուր համերգներից բացի հանդիպումներ էր ունենում համայնքի հայության հետ: 

Այս լուսանկարում պատկերված է Ադիս Հարմանդյանի այցը՝ Ֆրանսիայի Սամուէլ Մուրատեան վարժարան: Վարժարանը համարվում է Եվրոպայի հնագույն դպրոցներից մեկը, որն այսօր, սակայն դիմագրավում է դժվարություններ: Վերջերս մի քանի անգամ հարձակում է կատարվել վարժարանի վրա, ինչի հետևանքով կառույցը զգալի վնասներ է կրել: 


Լուսանկարը՝ Հարություն Պզտիկյանի արխիվից