Սեպտեմբերի 1-ին կյանքից հեռացած սփյուռքահայ հայտնի երգիչ Ադիս Հարմանդյանը հաճախ էր այցելում սփյուռքի տարբեր գաղթօջախներ, ուր համերգներից բացի հանդիպումներ էր ունենում համայնքի հայության հետ:
Այս լուսանկարում պատկերված է Ադիս Հարմանդյանի այցը՝ Ֆրանսիայի Սամուէլ Մուրատեան վարժարան: Վարժարանը համարվում է Եվրոպայի հնագույն դպրոցներից մեկը, որն այսօր, սակայն դիմագրավում է դժվարություններ: Վերջերս մի քանի անգամ հարձակում է կատարվել վարժարանի վրա, ինչի հետևանքով կառույցը զգալի վնասներ է կրել:
Լուսանկարը՝ Հարություն Պզտիկյանի արխիվից