image
Հրատապ լուրեր:

Հայերը կ՚ուզեն անջատուիլ Մոսկուայէն եւ օգնութիւն ցուցաբերել Ուքրանիոյ. Ռուսիոյ ԱՀԾ

Հայերը կ՚ուզեն անջատուիլ Մոսկուայէն եւ օգնութիւն ցուցաբերել Ուքրանիոյ. Ռուսիոյ ԱՀԾ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (СВР) մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ գնելով Կիևի հացահատիկի մի մասը։

«Տարիներ շարունակ Հայաստանը հացահատիկ է գնել Ռուսաստանից։ Հիմա, քաղաքական պատճառներով, հայերը, այսպես ասած, ցանկանում են անջատվել Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ գնելով նրա համար անհրաժեշտ հացահատիկի մի մասը անկախ երկրից», – հայտարարել է մամուլի ծառայությունը։

Մոսկվայիից ընդգծել են, որ ուկրաինական հացահատիկը մեկուկես անգամ ավելի թանկ է, քան ռուսական հացահատիկը։

Ռուսական գերատեսչությունից նշել են, որ իբր Հայաստանի իշխանությունները հույս ունեն, որ Եվրամիությունը կփոխհատուցի արժեքի տարբերությունը, քանի որ դա Բրյուսելի համար «եռակի հաղթանակ» կլինի՝ աջակցություն Կիևին, օգնություն Հայաստանին և վստահության թուլացում Մոսկվայի և Երևանի միջև։

Ծառայությունը այս գործողությունները անվանել է «Երևանի համբույր»՝ համեմատություն անցկացնելով «Հուդայի համբույրի» հետ։

 

Չի կարող այդպիսի բան լինել․ Փաշինյանը՝ ռուսական ցորենից հրաժարվելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «բացարձակ անհեթեթություն» է անվանել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պնդումները, թե Հայաստանը Եվրամիության աջակցությամբ մտադիր է հրաժարվել ռուսական հացահատիկից և գնել ուկրաինականը։

«Չի կարող այդպիսի բան լինել։ Բացարձակ անհեթեթություն է», – հայտարարել է Փաշինյանը։

Ավելի վաղ ՌԴ ԱՀԾ մամուլի ծառայությունը պնդել էր, որ Երևանը քաղաքական նկատառումներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և «օգնել» Կիևին՝ գնելով ուկրաինական հացահատիկ բարձր գնով, որի տարբերությունը, ըստ նույն աղբյուրի, նախատեսվում է փոխհատուցել ԵՄ միջոցներով։

Նոյեմբերի 6-ին 1000 տոննա ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։