image

Հայաստանում խոզագրիպից (H1N1) 2 երիտասարդ է մահացել

Հայաստանում խոզագրիպից (H1N1) 2 երիտասարդ է մահացել

«Հունվարի 3-ի դրությամբ Հայաստանի հիվանդանոցային բաժանմունքներում կա հոսպիտալացված 584 պացիենտ, որոնցից 96 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են, իսկ վերակենդանացման բաժանմունքներում ունենք 55 պացիենտ, որոնցից 47–ը 0-18 տարեկան երեխաներ են»,– այսօր ասել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը:

Հիվանդանոցային բաժանմունքներում թոքաբորբով հոսպիտալացված 209 պացիենտ կա: 

Այս օրերին Հայաստանում այսպես կոչված խոզագրիպից՝ H1N1-ից, մահացել է երկու երիտասարդ: Նրանք եղել են 35 տարեկան: Նախարարության աշխատակցուհին հայտնել է, որ մահացածներից մեկն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, 4–րդ աստիճանի ճարպակալում։ Երկուսն էլ գտնվել են ռիսկի խմբում։

Ռոմելա Աբովյանը խորհուրդ է տվել բժշկի դիմել գրիպի առաջին նշանները զգալու պես, տան պայմաններում չզբաղվել ինքնաբուժմամ, չուշացնել բուժհաստատություն դիմելը:  Հայաստանի հանրապետությունն ապահովված է H1N1-ի բուժման դեղամիջոցներով, որը արագ կիրառելու դեպքում կկանխի ծանր ու մահվան դեպքերը: