image
Հրատապ լուրեր:

Հայաստանում Չեխիայի դեսպանատունը օգնություն է խնդրում

Հայաստանում Չեխիայի դեսպանատունը օգնություն է խնդրում

Հայաստանում Չեխիայի հանրապետության դեսպանատունը օգնություն է խնդրել քաղաքացիներից, տեղեկացնելով, որ Չեխիայի երկու քաղաքացիներ երեկ՝ հուլիսի 03-ին Ծովագյուղ գյուղի մոտակայքից ավտոստոպով շարժվել են դեպի «Ծովագյուղ» սուպերմարկետ, որտեղ իջել են (վարորդի ինքնությունը, ավտոմեքենայի մակնիշը եւ համարանիշը հայտնի չեն):

Չեխիայի քաղաքացիները մեքենայում մոռացել են փոքրիկ սեւ պայուսակ, որի մեջ եղել են անձը հաստատող փաստաթղթեր, բանկային քարտեր եւ երկու բջջային հեռախոսներ։

Դեսպանատունը խնդրում է մեքենայի վարորդին՝ կապ հաստատել Երեւանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան հետ՝ հաղորդագրություն ուղարկելով ֆեյսբուքյան պրոֆիլին կամ զանգահարելով +374 10 519 373 հեռախոսահամարով։