Աշխարհի 13 երկիրներու Զինուած ուժերէն աւելի քան 50 զինծառայող նուաաճած են Եւրոպայի ամենաբարձր լեռնագագաթ Էլպրուզը:
Ռազմական մարզանքի միջազգային խորհուրդի նախաձեռնութեամբ կատարուած խաղաղութեան արշաւին մասնակցած են նաեւ հայ զինծառայողները:
«Միայն այն, որ դու երկիր ես ներկայացնում, դա կրկնակի պարտաւորեցնում է, որովհետեւ դա ոչ միայն քեզ համար է, այլ նաեւ քո երկրի: Դրա համար բոլոր ուժերդ կեդրոնացնում ես՝ բարձրանալու գագաթը եւ ծածանելու քո երկրի դրօշը»,-ըսած է արշաւի մասնակից Արսէն Գէորգեան: