image
Հրատապ լուրեր:

Հայ թեկնածուն՝ Բելգիայի ՏԻՄ ընտրություններում.

Հայ թեկնածուն՝ Բելգիայի ՏԻՄ ընտրություններում.

«Արեւելք»-ի տեղեկություններով՝ մեր հայրենակից  Շահնուր  Մինասյանը մասնակցելու է Բելգիայի՝ հոկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Նա առաջադրվել է Անտվերպեն քաղաքում, որ Բրյուսելից հետո երկրի  երկրորդ քաղաքն է համարվում,  ունի 600 000 բնակիչ։

Շահնուր Մինասյանն  ընտրութիւններին մասնակցելու է Էն.Վե.Ա. կուսակցության կողմից, որպես հայ համայնքի թեկնածու։

Նա քաղաքական, հասարակական, նաեւ մշակութային ու ազգային ոլորտներում  բավական հարուստ գործունեություն ունի եւ լինելով համայնքի միակ թեկնածուն, լուրջ հնարավորություն ունի հայտնվելու Անտվերպենի քաղաքային խորհրդում։ 

Շահնուր Մինասյանը  Էն. Վե. Ա. կուսակցության քաղաքային ցուցակում  գրավում է 27-րդ տեղը, իսկ շրջանային ցուցակում՝ 14-րդը։

Նշվում է, որ Էն.Վե. Ա. կուսակցությունն իշխող է, սակայն մեծ ժողովրդականություն ունի նաեւ Կոմունիատական կուսակցությունը։ Սպասվում է թեժ պայքար։