image
Հրատապ լուրեր:

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշեին

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշեին

Հունիսի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշեին, ով Արցախ է այցելել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ։

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Բելգիայի միջև առկա շփումների և տարբեր մակարդակներով համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Բելգիացի խորհրդարանականի խնդրանքով Կարեն Միրզոյանն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Արցախում ժողովրդավարական զարգացումներին։ 

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ներկայացուցիչները՝ հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանի գլխավորությամբ։