image

«Հակոբ Անթեւն» այլեւս հիվանդներ չի ընդունելու

«Հակոբ Անթեւն» այլեւս հիվանդներ չի ընդունելու

Թուրքական Sözcü թերթը նյութ է պատրաստել պոլսահայ հանրահայտ մաշկաբան, մաշկային հիվանդությունների առաջացրած քաղցկեղի դեմ պայքարի հեղինակ, գիտնական Հակոբ Կոթողյանի մասին, նշելով, որ նա այլեւս հիվանդներ չի ընդունելու: Թերթն անդրադարձել է 80-ին մոտ գիտնականի կյանքին, հիշելով, որ նա Թուրքիայում հայտնի է «Կոլսուզ Հակոբ» («Հակոբ Անթեւ»)  անունով, քանի որ նրա ձեռքերից մեկը բացակայում է: 

Թերթը գրել է, որ 2015-ին հայ բժիշկը Թուրքիայի ամենաբարձր հարկ վճարող բժիշկն է եղել՝ 419 հազար լիրա:

Հանգստի կոչվելու առթիվ մամուլը հիշել է նաեւ հազարավոր հիվանդներ դարմանած բժշկի կենսագրության ցավալի էջերից մեկը, երբ անցյալ տարի անհայտ անձինք մտել են նրա տուն, կապկպել  կնոջը՝ Սյուզան Կոթողյանին, կտտանքների ենթարկել եւ, չհրկիզվող պահարանից հափշտակելով 1,5 մլն լիրա (540 հազար դոլար),  հեռացել են:  Բժիշկն այդ պահին աշխատավայրում է եղել: Դեպքը Թուրքիայի չբացահայված հանցագործությունների շարքում է: