image

Գառնիի տաճարը փակ էր. Պատճառը՞

Գառնիի տաճարը փակ էր. Պատճառը՞

ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւն Պահպանութեան Ծառայութիւն ՊՈԱԿ-ը պարզաբանում տարածած է Շանաթ 4 Սեպտեմբերին Գառնիի տաճարին մէջ տեղի ունեցած հարսանեկան միջոցառման մասին։

«Համացանցում քննարկուում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում այսօր անցկացուած հարսանեկան միջոցառումը։ Տարածուել է նաեւ շատ վատ որակի մի տեսագրութիւն` ռապիս երաժշտութեամբ, որն իբրեւ հնչել է միջոցառման ժամանակ։

Տեղեկացնում ենք, որ «Պահպանութեան» ծառայութիւն ՊՈԱԿ-ը արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպութեան հետ։

Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապէս տեղեակ է պահել լիազօր մարմնին եւ ստացել թոյլտուութիւն։ Ինչ վերաբերում է ռապիս երաժշտութեանն, ապա միջոցառման ընթացքում հնչել են «Գաթա» եւ «Ծիրանի» պենտ խմբերի կատարումները։ Վերոնշեալ ռապիս երաժշտութիւնը, յարակից տարածքի որեւէ կառոյցից հնչող կատարում է եղել։ 

Առաւել մանրամասն պարզաբանմամբ ՊՈԱԿ-ը հանդէս կը գայ առաջիկայում»։

Տեղի ունեցած միջոցառմանն արձագանգած է նաեւ ՀՀ զբօսաշրջութեան կոմիտէն՝ տեղեկացնելով որ իրենք միջոցառման վերաբերեալ բազմաթիւ բողոքներ ստացած են։

«Յարգելի գործընկերներ,

Զբօսաշրջութեան կոմիտէն ստացել է բազմաթիւ բողոքներ ոլորտի ներկայացուցիչների կողմից Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերեալ։ Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչութիւնների մասնակցութեամբ` պատմամշակութային եւ զբօսաշրջային նշանակութեան վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար»,-ըսուած է պարզաբանման գրութեան մէջ։