image
Հրատապ լուրեր:

Երեւանի մէջ բողոք. Քաղաքացիները  դէմ են  ուղեվարձի  թանկացման

Երեւանի մէջ բողոք. Քաղաքացիները  դէմ են  ուղեվարձի  թանկացման

Վաղ առաւօտէն Երեւանի մէջ քաղաքացիները կը պոյքոթեն փոխադրութեան թանկացումը։

Աւելի վաղ յայտնած էինք, որ Երեւանի աւագանին 33 կողմ ձայնով ընդունեց որոշումը, որով 1 ուղեւորութեան համար սահմանուած է 150 դրամ, պիտի գործեն նաեւ միասնական տոմսային համակարգի փաթեթները։

Քաղաքացիները միացած են Երեւանի աւագանիի «Մայր Հայաստան» խմբակցութեան անդամներու եւ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներու պոյքոթին։ Այսօր բողոքի արշաւներ կը կատարէ նաեւ նախկին քաղաքապետ Հայկ Մարութեանը։

«Մայր Հայաստան» խմբակցութեան անդամ Սամուէլ Յակոբեանը քաղաքացիներուն կոչ ըրած է վճարելու միայն 100 դրամ, եւ այդ իրենց սահմանադրական իրաւունքն է։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը երթևեկում է Երևանի հասարակական տրանսպորտով, զրուցում քաղաքացիների հետ, բացատրում թանկացման վատ հետևանքները։

«Ես չեմ խուսափում վճարելուց, ուղղակի դէմ եմ թանկացմանը։ Ամէն օր մենք ականատեսն ենք լինում, թէ ոնց են էս իշխանութիւնները մեր պետութիւնը կազմաքանդում։ Ես շարունակում եմ 100 դրամ վճարել»,–ըսած է քաղաքացիներէն մէկը։