image

Դադիվանքը պիտի շարունակէ անցեալի ընթացքով գործել

Դադիվանքը պիտի շարունակէ անցեալի ընթացքով գործել

Դադիվանք վանական համալիրին մէջ հոգեւոր գործառոյթները չեն փոխուած, միակ խնդիրը ուխտաւորներու բացակայութիւնն է։ Այս մասին ըսաւ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը։

«Հոգեւոր սպասաւորները հանգիստ իրականացնում են իրենց հոգեւոր աշխատանքը։ Միայն թէ Մայիսից մենք ուխտաւորների չենք կարողանում ընդունել, բայց սա էլ բանակցութիւնների փուլում է։ Այս պահին վանական համալիրում կայ վեց հոգեւորական՝ երեք կուսակրօն քահանայ եւ երեք սարկաւագ։ Մենք մշտապէս կապի մէջ ենք իրենց հետ։ Հոգեւոր սպասաւորներին ուտելիքը փոխանցում ենք խաղաղապահների միջոցով։  Խաղաղապահները լիարժէք տիրապետում են իրավիճակին, մեր հոգեւորականներն էլ հանգիստ իրենց աղօթական վիճակներում են»։

2 Մայիսէն ատրպէյճանցիները արգիլած են հայ ուխտաւորներու մուտքը Դադիվանք։

«Ամէն Շաբաթ, Կիրակի օրերին ուխտաւորներին ցուցակագրում էինք, ցուցակը տալիս էինք խաղաղապահներին, խաղաղապահներն էլ մեզ ուղեկցում էին։ Մէկ ավտոբուս էր լինում՝ մօտ վաթսուն ուխտաւոր կարող էր այցելել», նշեց Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը։

Արցախի թեմի առաջնորդը յոյս ունի, որ ուխտագնացութիւնները կարճ ժամանակ ետք պիտի վերականգնուին։

«Բոլորս իտէալական լուծում կ'ուզէինք, բայց, ցաւօք, դա հնարաւոր չէ։ Ես կ'ուզէի, որ գոնէ ուխտաւորների մուտքն ազատ լինէր, առանց խոչընդոտների», յաւելեց եպիսկոպոս Աբրահամեանը։