image

Բելգիայում պղծվել է ադրբեջանցի բանաստեղծուհու արձանը. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայկական հետք է փնտրում

Բելգիայում պղծվել է ադրբեջանցի բանաստեղծուհու արձանը. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայկական հետք է փնտրում

Բելգիայի Վաթեռլո քաղաքում տեղադրված բանաստեղծուհի Խուրշուդբանու Նաթավանիի արձանի վրա սպիտակ ներկ է թափվել: 

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան շտապել է արածի մեջ հայկական հետք փնտրել,  ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարելով, թե Նաթավանի արձանը վանդալիզմի է ենթարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բելգիա կատարած այցի ժամանակ: Ոստիկանությունը գործ է հարուցել, որից հետո կպարզվեն մանրամասները: 

19-րդ դարի ադրբեջանցի նշանավոր բանաստեղծուհի, ըստ ադրբեջանցիների Ղարաբաղի խան Մեհդիկուլու խան Ջավանշիրի դուստրը սկսել է  ստեղծագործել 19-րդ դարի 50-ականներին: 1870 թվականից բանաստեղծուհին իրեն «Նաթավան» մականունն էր տվել և ստեղծել գազելներ ու բանաստեղծություններ, նա նաև նկարել է: 

Նաթավանի արձանը Բելգիայում տեղադրվել է 2016-ին՝ ադրբեջանական համայնքի ջանքերով: