image

Բասկինտայի խորհրդանիշ Գրիգորը. Տեսանյութ

Բասկինտայի խորհրդանիշ Գրիգորը. Տեսանյութ

Լիբանանյան NoGarlicNoOnions հայտնի հեռուստածրագիրը տեսանյութ է պատրաստել Լիբանանի հնագույն գյուղերից մեկում՝ Բասկինտայում գործող  Krikor Bakery փուռի մասին, որի տերը՝ հայ հացագործ Գրիգոր Արթին Արոյանը 1965-ից մինչեւ այսօր պահում է ընտանեկան գործը՝ տեղացիներին եւ զբոսաշրջիկներին զարմացնելով թե՛ իր պատրաատած ուտեստներով, թե՛ աշխատասիրությամբ:  Նա կնոջ հետ պատրաստում է լիբանանյան ավանդական նախաճաշ:  Շատերը հատուկ Բասկինտա են գնում՝ համտեսելու Գրիգոր Արոյանի պատրաստած պանիրով, ծոթրինով, ձիթապտղով, կանաչեղենով, մսով եւ տեղական այլ թարմ մթերքներով թխված հացերը: Հաղորդման հեղինակ Անտոնի Ռաֆայելը մեկ անգամ չէ, որ իր հաղորդման ժամանակ անդրադարձել է հայ հացագործին՝ նրան անվանելով Բասկինտայի խորհրդանիշը: Համեղ խմոր պատրաստելու գաղտնիքը Արոյանը ժառանգել է իր մորից, իսկ գործն առաջ տանելու հարցում նրան աջակցել է կինը, որի հետ 57 տարի շարունակ ամեն օր բացում են փուռը: