Հունիսի 15-ն ավանդաբար նշվում է որպես «Սպիտակի օր», որ տոն է դառնում Լոռու մարզում։ Անցկացվում են տոնակատարություններ, կազմակերպվում զանազան միջոցառումներ, տոնից բացի հիշում են նաեւ Սպիտակի երկրաշարժից զոհվածներին, ծաղիկներ խոնարհում նրանց հիշատակին։
Այս օրը տարբեր տեղերից Սպիտակում են հավաքվում բազմաթիվ սպիտակցիներ եւ համաքաղաքացիների հետ նշում քաղաքի տոնը։
Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ քաղաքը մինչև 1949 թվականը կոչվել է «Համամլու» կամ «Համամլի», որը հավանաբար առաջացել է պարսկերեն «համամ» (բաղնիք) բառից։
Համամլուի նոր՝ Սպիտակ անվանումը կապված է քաղաքի շրջակայքում եղած կրաքարի հանքերի հետ։ Համամլուի շրջանը, որպես վարչական միավոր, ստեղծվել է 1937 թվականին։ Սպիտակը 1960 թվականին ստացել է քաղաքի, 1971 թվականին՝ հանրապետության ենթակայության քաղաքի կարգավիճակ։