image

Ահաբեկչություն Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում․ կան տասնյակ զոհեր

Ահաբեկչություն Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում․ կան տասնյակ զոհեր

Այսօր երեկոյան, կրոնական արարողության ժամանակ Դամասկոսի Սուրբ Եղիա հունադավան եկեղեցի է ներխուժել մեկը, որը ահաբեկչություն է իրականացրել։ Ըստ սիրիական լրատվամիջոցների, մոտ երեք տասնյակ զոհ եւ բազմաթիվ վիրավորներ կան։ Հաղորդվում է, որ ահաբեկիչը պայթուցիկ է գործադրել, որից մահացել է նաեւ ինքը։ 

Եկեղեցին գտնվում է Դամասկոսի Դվեյլա թաղամասում, նշվում է, որ սա  վերջին տարիներին Սիրիայի մայրաքաղաքում կատարված ամենամեծ ահաբեկչությունն է։ Սիրիայի նոր կառավարությունը դեռեւս չի արձագանքել կատարվածին։