Այս պահին Ատրպէյճանի մէջ գտնուող ռազմագերիներու եւ գերեվարուած քաղաքացիական անձերու թիւը Ատրպէյճանի կողմէ հաստատուած տուեալներու համաձայն 38 է: Այս մասին, այսօր` Մայիս 19-ին, Արցախի Ազգային ժողովին մէջ յայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը:
«Սակայն Արցախի ՄԻՊ-ի, Հայաստանի ՄԻՊ-ի եւ այս հարցի վերաբերեալ Հայաստանում գործունէութիւն ծաւալող իրաւապաշտպան կազմակերպութիւնները տիրապետում են յստակ փաստերի, որոնցով կարողանում ենք ապացուցել եւս 80 անձանց գերության մէջ լինելու հանգամանքը: Ցաւօք սրտի, դա մինչեւ այսօր Ատրպէյճանի կողմից որեւէ ձեւով չի հաստատւում, ինչը մեզ հիմք է տալիս հիմնաւոր կասկած ունենալ, որ Ադրբեջանը միտումնաւոր կերպով թաքցնում է ռազմագերիների եւ գերեվարուած քաղաքացիական անձանց իրական թիւը», ըսաւ ան:
Գեղամ Ստեփանեանի խօսքով, այդ 38 անձերոու շարքին Արցախի քաղաքացի չկայ. «Նրանցից 35-ը զինուորականներ են, 3-ը քաղաքացիական անձինք, որոնք գերեվարուել են Նոյեմբերի 9-ի յայտարարութիւնից յետոյ: Սակայն անհետ կորած են շարունակում մնալ 19 քաղաքացիական անձ: Նրանց մէջ կան մարդիկ, որոնց գերության մէջ լինելու հանգամանքը եւս կարողանում ենք փաստերով ապացուցել:
Մենք 2021-ին պատրաստել ենք կեղծ մեղադրանքների հիման վրայ Ատրպէյճանում դատավարութիւնների իրականացմանը հայ ռազմագերիների նկատմամբ, որը տարածուել է Մակ-ում որպէս պաշտօնական փաստաթուղթ նաեւ արձանագրում է ստացել տարբեր իրաւապաշտպան կազմակերպութիւնների կողմից պատրաստուող զեկոյցներում», ընդգծեց Ստեփանեանը` նշելով, որ բոլոր 38-ի նկատմամբ Ատրպէյճանի մէջ դատավճիռներ կայացուած են: