image
Հրատապ լուրեր:

Կատարի ազգային գրադարանում բացվեց հայ-արաբական հարաբերություններին վերաբերող ցուցահանդես

Կատարի ազգային գրադարանում բացվեց հայ-արաբական հարաբերություններին վերաբերող ցուցահանդես

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Կատարի Պետություն այցի շրջանակում հունիսի 14-ին Կատարի ազգային գրադարանում բացվեց «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:

Ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական և հնագիտական հավաքածուներից  9 կրկնօրինակ նմուշներ, որոնք ներկայացնում են «Դվին», «Արմինիա», «Հարունաբադ» և «Հալեպ» դրամահատարաններում թողարկված արծաթե ու պղնձե դիրհեմների, 752 թ. թողարկված ոսկե դինարի, «Բարդա» դրամահատարանում թողարկված պղնձե ֆելսի, ինչպես նաև 18-րդ դարով թվագրվող բրոնզե երկգլխանի կացնի նմուշներ՝ բուսական զարդանախշերով և կենդանակերպ պատկերներով։

Ցուցադրական պաստառներում ներկայացվեցին նաև հայ-արաբական երկարատև հարաբերություններին վերաբերող մշակութային արժեքներ և պատմական փաստեր։

Ցուցահանդեսը Կատարի ազգային գրադարանում գործելու է մեկ շաբաթ։