image

Ալեն Դելոնի այցը Հայաստան՝ 2012-ին

 Ալեն Դելոնի այցը Հայաստան՝ 2012-ին

89 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիական կինոյի աստղ Ալեն Դելոնը: Նրա համաշխարհային փառքն այսուհետեւ կշարունակվի ետմահու:

Դելոնն աստղային ճանապարհ կերտած այն  տաղանդներից է, որի համբավը տարածված էր աշխարհով մեկ՝ թե՛ իբրեւ դերասան, թե՛ իբրեւ հմայիչ տղամարդ: Նա շրջագայել է շատ երկրներում, վայելել միլիոնավոր մարդկանց սերն ու հարգանքը: 

2012  թվականին Ալեն Դելոնն այցելել է նաեւ Հայաստան, հանդիպումներ ունեցել բարձրաստիճան ղեկավարների հետ, այցելել Մայր Աթոռ, Ծիծեռնակաբերդ, ունեցել ասուլիս: Նա ասել է, որ առաջին անգամ  է Հայաստանում ու չգիտեր, որ իրեն այստեղ այդքան հարգում են.   «Ինձ ոչ ոք այդ մասին չէր ասել, նույնիսկ իմ ընկեր Շառլ Ազնավուրը»,-ասել է նա Երեւանում: Նա եւ Շառլ Ազնավուրը մտերիմ էին: Ազնավուրի մահը ծանր ազդեցություն էր ունեցել Դելոնի վրա: 

Ալեն Դելոնը Երեւան էր ժամանել «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կատակերգության փակ դիտմանը մասնակցելու: Ռուսական այդ կատակերգության պրոդյուսերն ու համասցենարիստը հայեր են, որոնք էլ Դելոնին հրավիրել են Հայաստան: Դերասանը «Շնորհավոր Ամանոր, մայրեր»-ի մեջ խաղում է նաեւ Ալեն Դելոնը. դա նրա վերջին դերերից էր: