image

1in.am.Հակոբ Ավետիքյանը՝ վերջին դեպքերի մասին. Սա Բեյրութը չէ. տեսանյութ

1in.am.Հակոբ Ավետիքյանը՝ վերջին դեպքերի մասին. Սա Բեյրութը չէ. տեսանյութ

«Այս ամբողջը ցավ է, ցավ է, որ կա ատելություն։ Այս դեպքերը ի հայտ բերեցին խնդիրի մի կծիկ, որը հայտնի չէ, թե ինչպես է հանգուցալուծվելոը։ Ստեղծված վիճակը ցույց տվեց այն պրոբլեմները, որոնք մենք ունենք, այն վիճակը, որը չէր կարող շարունակվել»,-անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի այս օրերի գործողություններին, 1in.am-ին կարծիք է հայտնել «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։

Ավետիքյանի խոսքով Հայաստանը այն հարթակը չէ, իսկ զինված խմբի անդամները ռեմբոներ կամ չեգեվարաներ չեն, որոնք իրենց այդպես են պատկերացնում։ «Սարսափելի վատ տպավորություն թողեց պատանդների ազատ արձակման օրը, պատանդների դեմքերը։ Ես ցավ ապրեցի, որ այս դեպքերը իմ երկրում են կատարվում»,-նկատեց Ավետիքյանը։ Նրա խոսքով Հայաստանը չպետք է համեմատվի արաբական երկրների հետ, Լիբանանի, կամ Բեյրութի հետ, որտեղ հարցերը լուծվում են զենքի միջոցով։ «Ստորացուցիչ բան է, երբ տեսնում ես, որ դու պետություն ունես, կառույցներ ունեց, բայց ինչ որ տղաներ զինված պատանդներ են վերցնում, հետո բաց են թողնում, բայց շարունակում են զենք կրել։ Զենքով հաղթանակ չի լինում։ Զենքի ուժով հնարավոր չէ ամեն ինչ գրավել»,-հավելեց Ավետիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում