image

Զոհված Արման Ստեփանյանը ՀՅԴ նվիրյալներից էր, երեք երեխաների հայր (լուսանկար)

Զոհված Արման Ստեփանյանը ՀՅԴ նվիրյալներից էր, երեք երեխաների հայր (լուսանկար)

Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության հետեւանքով սեպտեմբերի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհված երկու զինվորներից մեկը`Արման Ստեփանյանը ՀՅ Դաշնակցության գաղափարի նվիրյալ ու ազնիվ երիտասարդ էր, բոլորիս կողմից սիրված ու հարգված: Ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 7-ին: Ամուսնացած է, երեք զավակների հայր է: Միշտ երգն ու ժպիտը շուրթերին այս երիտասարդն այդպիսին էլ կմնա բոլորիս հիշողություններում՝ որպես առաքինի ու նվիրյալ  դաշնակցականի կերպար…

ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցն իր խորին վշտակցությունն է հայտնում ընկերոջ ընտանիքին ու հարազատներին…

 Փառք ու պատիվ…

աղբյուր` Ապառաժ