2020-ը ոչ հեռու, բայց արդեն անցյալում է։ Հեռացավ անվերադարձ՝ իր հետ տանելով հազարավոր փշրված երազանքներ։ Կյանքը ևս մեկ անգամ բեկվեց․․․ Ու կրկին առաջ և հետո։ Սրտատրոփ ապասում էինք տարվա ավարտին։ Երևի հանգչող մոմի դողացող լույսի փոքրիկ հույսով բացեցինք 2021-ի դռները։
Տարին փոխվեց, խնդիրները մնացին։ Իսկ կյանքը շարունակվում է։ Երեխաները երազել են ուզում։ Չէ՜, իրենց հեքիաթը չենք կարող գողանալ։ Իրենք պետք է երազեն, ապրեն, կառուցեն։ Մեր հերոսները հերոսացան այսօրվա սերնդի և վաղվա լուսավոր երկրի համար։ Մենք այսօր հույսի քաղց ունենք, հավատի քաղց ունենք։
Եվ Քրիստոսի Սուրբ Ծնունդով պիտի մխիթարվենք, պիտի ապաքինվենք, հոգով զորանանք ու քրիստոնեական արժեքներով մեր երեխաների «հեքիաթը» կյանքի կոչենք։
Գյումրու Հայ Ավետարանական եկեղեցին և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Գյումրու մասնաճյուղը տարեմուտը, ինչպես ամեն տարի, այս անգամ ևս սկսում են Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետմամբ։


Աստծո Լույսը փառաբանության հոգեթով նոտաների հետ ողողել էր շուրջբոլորը։ Թող այս միջոցառումը դառնա նորի ստեղծման, կայացման ու վերականգնման ղողանջ։
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ, ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ։
Թամարա Սնխչյան
ԱՀԱԸ Գյումրու «Շող» կենտրոնի համակարգող