image

Ծնվել է Թալիշում զոհված ավագ լեյտենանտի առաջնեկը

Ծնվել է Թալիշում զոհված ավագ լեյտենանտի առաջնեկը

Այսօր առավոտյան ծնվել է  ավագ լեյտենանտ, Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի առաջնեկը: Այդ մասին տեղեկացնում է Հրաչի մորեղբայրը` գյումրեցի բանաստեղծ Գևորգ Թումանյանը: Նորածնին կոչել են տատիկի անունով՝ Անահիտ:  Մայրիկի և փոքրիկի ինքնազգացողությունը լավ է, թեև երեխան լույս աշխարհ է եկել ժամանակից շուտ: