Այսօր առավոտյան ծնվել է ավագ լեյտենանտ, Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի առաջնեկը: Այդ մասին տեղեկացնում է Հրաչի մորեղբայրը` գյումրեցի բանաստեղծ Գևորգ Թումանյանը: Նորածնին կոչել են տատիկի անունով՝ Անահիտ: Մայրիկի և փոքրիկի ինքնազգացողությունը լավ է, թեև երեխան լույս աշխարհ է եկել ժամանակից շուտ: