image
Հրատապ լուրեր:

Թշնամու գնդակից վիրավորված սարկավագն ապաքինվում է

Թշնամու գնդակից վիրավորված սարկավագն ապաքինվում է

Օգոստոսի 11-ի երեկոյան ԼՂՀ զորամասերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն գործողության  հետևանքով գլխի եւ ձեռքի շրջանում հրազենային վիրավորում  ստացած հայոց բանակի հոգեւոր ծառայողներից  Հովհաննես սարկավագ Գալստյանը գտնվում է  Երեւանի Կենտրոնական զինվորական  հոսպիտալում:   Հովհաննես սարկավագը «Արեւելք»-ին հայտնեց, որ ետվիրաբուժական ապաքինում է անցնում եւ լավ է զգում:  Ըստ բժիշկների, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Սարկավագի հետ մեքենայում եղած զինվորներից երկուսն անվնաս են մնացել, իսկ վարորդը հրազենային վիրավորում ունի ուսերի շրջանում եւ ապաքինվում է:  Հովհաննես սարկավագ Գալստյանը  հայոց բանակում հոգեւոր ծառայություն է սկսել 6 ամիս առաջ: