Այսօր լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երեւանի որոշ փողոցներ անվանափոխելու «Ելք» խմբակցության առաջարկին:
«Մեր պատմությունից պետք է չհրաժարվենք։ Ընդամենը 2 օր առաջ է «Ելք» խմբակցությունն իր առաջարկը ներկայացրել։ Դա քննարկման հարց է։ Պետք է նաեւ հանրային կարծիք լինի, նաև այլ գիտական կարծիքներ լինեն, որովհետև այդ
առաջարկի մեջորոշ խնդիրներ ենք տեսնում այն առումով, որ նախկինում այդ փողոցներն անվանակոչվել են և հետո նորից վերանվանվել նույնանուններով։ Դրա համար պետք է հանրային քննարկում լինի, հասարակական կարծիք լինի։
Երբ այդ ամենը լինի՝ «Հանրապետական» խմբակցությունն իր կարծիքը կհայտնի: «Ելք» խմբակցությունը նշում է մեր ազգային հերոսներին,բնականաբար, մենք կողմնակից ենք մեր ազգային հերոսների անուններով փողոցներ անվանակոչելուն։
Բայց պետք էուսումնասիրենք, թե որ փողոցները կարող ենք անվանափոխել և երբ
կարող ենք անվանակոչել: Նույն Լենինգրադյան փողոցը…այսօր Սանկտ Պետերբուրգի հետ համագործակցում ենք, Երևանն ու Սանկտ Պետերբուրգը քույր քաղաքներ են, և չենքպատրաստվում Լենինգրադյան փողոցն
անվանափոխել», - ասել է Երեւանի քաղաքապետը։