image

Սուրբ Գիրքը միայն հայերն են անվանում «Աստվածաշունչ»:

Սուրբ Գիրքը միայն հայերն են անվանում «Աստվածաշունչ»:

Այս անվանումը տվել են Ս. Թարգմանիչները, երբ գրերի գյուտից հետո Ս. Սահակ Պարթևի և Ս. Մեսրոպ Մաշտոցի առանորդությամբ առաջին անգամ հայերեն թարգմանեցին Ս. Գիրքը: Բառի ընտրության հիմքը Ս. Պողոս առաքյալի հետևյալ խոսքն է. «Աստծո շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծո մարդը և պատրաստ` բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմ. 3. 16-17):

Այլ լեզուներում Աստվածաշունչն անվանում են Բիբլիա: Եւրոպական լեզուներում այս բառը ծագում է ուշ շրջանի biblia բառից: Իսկ հին լատիներեն «բիբլիա»-ն իր հերթին ծագում է հունարեն «տա բիբլիա» բառից, որ նշանակում է առանձին գրվածքների ժողովածու` գրքեր:

 

 

armchurch.info