Երեկ Ստամբուլի Ֆրանսիական պալատում ցուցադրվել է աշխարհահռչակ հայ լուսանկարիչ, ստամբուլահայ արվեստագետ Արա Գյուլերի մասին ռեժիսոր Օսման Օքանի ֆիլմը: Լուսանկարչի կյանքին ու գործունեությանն անդրադարձող վավերագրական ֆիլմը թուրք ռեժիսորը վերնագրել է «Արա Գյուլեր. Ստամբուլի մի առասպել»: Ֆիլմի նկարահանումը հովանավորել է Եւրոմիությունը: Ցուցադրությանը ներկա են եղել եւրոպացի և թուրք դիվանագետներ, նշանավոր գործիչներ, ներկայացուցիչներ՝ հայ համայնքից: Իր մասին ֆիլմի՝ Թուրքիայում առաջին ցուցադրությանը ներկա է եղել նաև Արա Գյուլերը, որը, ինչպես հաղորդում է Պոլսո «Ժամանակը», թեև առողջական խնդիրներին, ժամանել է Ստամբուլի Ֆրանսիական պալատ: Նա ֆիլմը դիտել է անվասայլակին նստած:
Ցուցադրությունից հետո, արժեվորելով Արա Գյուլերի անցած ճանապարհը, նշվել է, որ արվեստագետն ավելի քան երկու միլիոն լուսանկարների հեղինակ է: