image

Ստամբուլում ցուցադրվել է Արա Գյուլերի մասին ֆիլմը

Ստամբուլում ցուցադրվել է Արա Գյուլերի մասին ֆիլմը

Երեկ Ստամբուլի Ֆրանսիական պալատում ցուցադրվել է աշխարհահռչակ հայ լուսանկարիչ, ստամբուլահայ արվեստագետ Արա Գյուլերի մասին ռեժիսոր Օսման Օքանի ֆիլմը: Լուսանկարչի կյանքին ու գործունեությանն անդրադարձող վավերագրական ֆիլմը թուրք ռեժիսորը վերնագրել է «Արա Գյուլեր. Ստամբուլի մի առասպել»: Ֆիլմի նկարահանումը հովանավորել է Եւրոմիությունը: Ցուցադրությանը ներկա են եղել եւրոպացի և թուրք դիվանագետներ, նշանավոր գործիչներ, ներկայացուցիչներ՝ հայ համայնքից:    Իր մասին ֆիլմի՝ Թուրքիայում առաջին ցուցադրությանը ներկա է եղել նաև Արա Գյուլերը, որը, ինչպես հաղորդում է Պոլսո «Ժամանակը», թեև առողջական խնդիրներին,  ժամանել  է Ստամբուլի Ֆրանսիական պալատ: Նա ֆիլմը դիտել է անվասայլակին նստած:

Ցուցադրությունից հետո, արժեվորելով Արա Գյուլերի անցած ճանապարհը, նշվել է, որ արվեստագետն ավելի քան երկու միլիոն լուսանկարների հեղինակ է: