Սիրիահայ փախստական Հակոբ Մանուշյանի հանդիպումը` Կանադայում բնակվող իր թոռնուհու` Ռիտայի հետ, դարձել է «Ռոյթերզ» լրատվական գործակալության «Շաբաթվա լուսանկար» խորագրի լուսանկարներից մեկը: Հակոբ Մանուշյանը մեկն է այն սիրիացի 163 փախստականներից, ովքեր դեկտեմբերի 11-ին կանադական կառավարության աջակցությամբ ժամանել են Կանադա: Կանադան հայտարարել է, որ պատրաստ է ընդունել 25 հազար սիրիացի ներգաղթյալ: