image

Ռոպերթ Քոչարեանն ազատ արձակուած է

Ռոպերթ Քոչարեանն ազատ արձակուած է

Քիչ առաջ հրապարակվեց Վերաքննիչ դատարանի որոշումը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննության վերաբերյալ: Դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների բողոքը, Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: Հիշեցնենք՝ Երկրորդ նախագահի փաստաբանները իրենց պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ հայցով դիմել էին Վերաքննիչ դատարան:

Հիշեցնենք՝ հուլիսի 28-ին դատարանը որոշեց երկրորդ նախագահին կալանավորել 2 ամիս ժամկետով։ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ իրեն առաջադրվել է շինծու մեղադրանք: