image

Նիկոլ Փաշինյանը Արտանիշ է բարձրանում՝ արշավը նվիրելով տարածաշրջանի կայունությանը և խաղաղությանը

Նիկոլ Փաշինյանը Արտանիշ է բարձրանում՝ արշավը նվիրելով տարածաշրջանի կայունությանը և խաղաղությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր միացել է  Armenian Geographic արշավային ակումբի  «Վերելք Արտանիշ լեռ» միջոցառմանը՝ հայտարարելով, որ իր լեռնագնացությունը նա նվիրում է տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը, որոնց միջև այսօր լարվածություն կա, Հայաստանի համար կարևոր երկրներ են եւ ինքը հույս ունի, որ լարվածությունը խաղաղությամբ կավարտվի: Արշավին մասնակցել է նաեւ ազգությամբ իրանցի: 


 

Արտանիշ լեռը  ձմեռային լեռնագնացության համար հաճախ ընտրվող լեռներից է, նրա բարձրությունը 2461 մ է: Լեռան գագաթից երևում է Մեծ եւ փոքր Սեւանների միացման հատվածը: