The New York Times-ը հրապարակել է նոյեմբերի 9-ին նյույուրքյան Christie’s աճուրդում իտալացի աշխարհահռչակ գեղանկարիչ եւ քանդակագործ Ամեդեո Մոդիլյանիի «Մերկ պառկածը» նկարը 170.4 միլիոն դոլարով ձեռք բերած հավաքորդի անունը: «Չին միլիարդատեր Լիու Յիգիանը, նկարը ձեռք բերելուց հետո այժմ արդեն համարվում է բիլիոնատեր»,- գրում է nytimes-ը, ավելացնելով, որ նա պատրաստվում է Ամեդեո Մոդիլյանիի նշանավոր կտավը տեղափոխել Չինաստան, ուր կնոջ հետ վարում են ցուցասրահային բիզնես: Շանհայում նրանք ունենք երկու մասնավոր ցուցասրահ, եւ Մոդիլյանիի գործը ցուցադրելու են ցուցասրահների հիմնադրման 5-ամյակին:
52-ամյա չինացին ոչ վաղ անցյալում տաքսու վարորդ է աշխատել, սակայն արվեստի գործերի հանդեպ սերը նրան տարել է այլ աշխարհ: Այժմ նա ու իր կինը Չինաստանի ամենաէլիտար հավաքորդների շարքում են: Չինացու հավաքածուն համալրած գործը Մոդիլյանին նկարել է իր ընկերոջ պատվերով, 1918 թվականին: Մինչ աճուրդում ընդգրկվելը` նկարը գտնվում էր մասնավոր հավաքածուում: Մոտ 100 տարի առաջ Փարիզում ցուցադրված արվեստի գործն այն ժամանակ մեծ սկանդալ էր առաջացրել:
Նյույորքյան աճուրդի մասնագետները հայտնել են, որ մինչեւ հիմա Մոդիլյանիի գործերը 71 միլիոն դոլարից ավելի գնով չէին վաճառվում:

