image

Մոդիլյանիի նկարի գնորդը նախկին տաքսու վարորդ է

Մոդիլյանիի նկարի  գնորդը նախկին տաքսու վարորդ է

The New York Times-ը հրապարակել է նոյեմբերի 9-ին նյույուրքյան Christie’s աճուրդում իտալացի աշխարհահռչակ գեղանկարիչ եւ քանդակագործ Ամեդեո Մոդիլյանիի «Մերկ պառկածը» նկարը   170.4 միլիոն դոլարով ձեռք բերած հավաքորդի անունը:   «Չին միլիարդատեր Լիու Յիգիանը, նկարը ձեռք բերելուց հետո  այժմ արդեն համարվում է բիլիոնատեր»,- գրում է nytimes-ը, ավելացնելով, որ նա պատրաստվում է Ամեդեո Մոդիլյանիի  նշանավոր կտավը տեղափոխել Չինաստան, ուր կնոջ հետ վարում են ցուցասրահային բիզնես:  Շանհայում նրանք ունենք երկու մասնավոր ցուցասրահ, եւ Մոդիլյանիի գործը ցուցադրելու են ցուցասրահների հիմնադրման 5-ամյակին:

52-ամյա չինացին  ոչ վաղ անցյալում  տաքսու վարորդ է աշխատել, սակայն արվեստի գործերի հանդեպ սերը նրան տարել է այլ աշխարհ: Այժմ նա ու իր կինը Չինաստանի ամենաէլիտար հավաքորդների շարքում են:  Չինացու հավաքածուն համալրած գործը  Մոդիլյանին նկարել է  իր  ընկերոջ պատվերով, 1918 թվականին: Մինչ աճուրդում  ընդգրկվելը` նկարը գտնվում էր մասնավոր հավաքածուում: Մոտ  100 տարի առաջ Փարիզում ցուցադրված արվեստի գործն այն ժամանակ մեծ սկանդալ էր առաջացրել: 

Նյույորքյան աճուրդի մասնագետները հայտնել են, որ մինչեւ հիմա Մոդիլյանիի գործերը 71 միլիոն  դոլարից ավելի գնով չէին վաճառվում: